Այո, Վահե Հակոբյանի կինը գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում՝ քրեական գործի շրջանակում, հարցաքննվել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում։

«Դա քաղաքական ճնշում չի կարելի որակել, քանի որ նա ոչ միայն նախկին մարզպետի կին է, այլև առանձին, ինքնուրույն սուբյեկտ է և առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար է։

Դիտարկմանը, թե դա տեղի է ունեցել Սյունիքի դեպքերից հետո, ՊԵԿ նախագահն արձագանքեց, թե բոլոր դեպքերում հասարակությունը փորձում է համընկնումները մեկնաբանել քաղաքական ենթատեքստերի ներքո, ապա հարց բարձրացրեց՝ արդյո՞ք ունեն տեղեկություն՝ նախկինում  այդ անձինք հրավիրվե՞լ են հարցաքննության, թե ոչ։ Հարցին՝ հրավիրվե՞լ են, Հովհաննիսյանն արձագանքեց․ «Նախկինում, այո, հրավիրվել են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել