Մինչև ազգս փորձում է ուշքի գալ արհավիրքներից, ի հայտ են գալիս գողության նոր կրեատիվ սխեմաներ։
Պարզվում է, ըստ օրենքի եթե մեքենայի 2 պետ. համարանիշները կորցրեցիր, ապա չես կարող վերականգնել, ստիպված պետք է նորից գնես։
Կրեատիվ գողերը գողանում են համարանիշները, թողնում են telegram հեռախոսահամար։ Զանգում ես, գրում են փրկագինը` համարանիշներիդ արժեքի 50%-ը։ Վճարումը կատարվում է
Bitcoin-ի միջոցով։ Ապրիլի 24-ին նման ձևով գողացան արդեն 3-րդ ծանոթիս համարները։ Լավ էին հաշվարկել` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը բոլորը Ծիծեռնակաբերդում կլինեն։
Օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվում, որը կլուծի այդ հարցը և հնարավորություն կընձեռի 2 կորցրած համարների դեպքում վերականգնել համարները իսկ ԱԱԾ-ն ակտիվ որոնողական աշխատանքներ է տանում, որ բռնի հանցագործներին - կմտածեիք դուք։ Но нет!
Մեր իրականության մեջ Ոստիկանության տեսուչի անվրդով ձայնը ասաց` "բան չես կարա անես ախպերս, լուչշե վճարես էտ 80,000֏։ Գիշերը մասիվները Լաաավ սրբել են"։
Կառաջարկեմ`
1) դրսում մեքենա կայանելուց հանել գոնե 1 հատը, կամ
2) պատվիրել կեղծ համարներ, օրիգինալները պահել։
3) ՃՈ կայքում FAQ բաժնում ավելացնել որ համարանիշների կորստի դեպքում Իզուր տեղը չծանրաբեռնել թեժ գիծը, միևնույն է "լուչշե վճարեք"։ )))
Հ.գ. իսկ ձեզ նման դեպք հանդիպել է՞
May be an image of car and text that says AM 666 QO 66
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել