Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախյան երկրորդ պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Զանգելանի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ այստեղ երկաթգիծ է եղել և «հայերը ապամոնտաժել են այն»: Այս մասին գրում է minval.az կայքը: «Նրանք վաճառել են ռելսերի մի մասը, իսկ մյուսից հակատանկային ամրություններ են կառուցել: Մենք նորից կկառուցենք երկաթուղին: Այս աշխատանքը սկսվել է, և որոշ ժամանակ առաջ ես առաջին քարն եմ դրել Հորադիզ-Աղբանդ երկաթուղու հիմքում`Հորադիզ գյուղում»: Ադրբեջանի նախագահի խոսքերով` այս երկաթգիծը Զանգեզուրի միջանցքով միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ. «Փաստացիորեն, Զանգելանի շրջանը աշխարհագրորեն տեղակայված է Արևելյան Զանգեզուրի շրջանում և կկապի Արևելյան Զանգեզուրը Արևմտյան Զանգեզուրի հետ և երկաթգիծ կբացի դեպի Նախիջևան: Կբացվի նաև ավտոմոբիլային մայրուղի»,-հայտարարել է Ալիևը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել