««Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ զինված ուժերի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները բավականին վատ ազդեցություն ու տպավորություն են թողել զինվորականների վրա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բաբայանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատերազմի պարտության ողջ մեղքը բարդել էր զինվորականների, բանակի վրա՝ փորձելով մաքրել քաղաքական իշխանությանը: Հիմնական թիրախը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն էին, սակայն հասկանալի է, որ, ընդհանուր առմամբ, փորձ է արվում պարտությունն ամբողջությամբ բարդել բանակի վրա: Սա, փաստացի, ամբողջովին տեղավորվում է Հայաստանի գործող իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի գործողությունների տիրույթում, երբ բոլորը համարվում են մեղավոր, իրենից բացի:

Առանց այդ էլ Բաբայանը Հայաստանում և Արցախում խիստ հակասական կերպար է ընկալվում, գումարած դրան՝ այս հայտարարությունները, մեր աղբյուրի փոխանցմամբ, հունից հանել են զինվորականներին: Թերթի տեղեկություններով, զինվորականները, Բաբայանի՝ իրենց վերագրվող քննադատությունը մանիպուլյատիվ են համարում՝ համոզմունք հայտնելով, որ շատ օպերացիաների տապալման հարցում Սամվել Բաբայանն ունի լուրջ դերակատարություն և այսպիսի հայտարարություններով փորձում է պաշտպանվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել