Երկարատև դադարից հետո թատրոնի ռեժիսոր, դերասանուհի Իննա Հունանյանը կրկին վերադառնում է շոուբիզնեսյան ասպարեզ:
Blognews.am-ը զրուցեց Իննայի հետ, բացեց որոշ փակագծեր և փոքրիկ գաղտնիքներ:
Ստորև Իննայի ինստագրամյան էջի հղումը.
innahunanyan
innahunanyan
Հասկացել եմ, որ.. ցանկացած պարագայում հույսդ պետք է դնես սեփական ուժերիդ վրա:
Ծրագրերիս մասին բարձրաձայնել չեմ ցանկանում այս պահին, բայց վստահեցնում եմ, որ ստվերում այլևս չեմ մնալու:
Ամեն բան հնարավոր է, երբ.. կողքիդ կան մարդիկ ովքեր հավատում են քեզ և ուժ են տալիս:
Շատ անգամ եմ լսել, որ գեղեցիկ մեծ աչքեր ունեմ:
Կարծիքս կտրուկ փոխվել է մեր սերնդի մասին: Վերջին դեպքերից հետո ուզում եմ հաճախ կրկնել «Շնորհակալ եմ»:
Այս պահին ցանկությունս մեկն է, որ խաղաղ լինենք թե հոգեպես, և թե մտքերով: Ուզում եմ իրար միս ուտելու սովորությունը փոխարինվի համախմբվածությամբ:
Երբեք մի հանձնվիր: Ամեն նախորդ սխալդ թող լինի դաս քեզ համար, որ հաջորդ անգամ չսխալվես:
Ես հավատում եմ, որ ոչինչ պատահական չի լինում:
Կյանքում մեկ անգամ է տրվում հնարավորություն բաց մի թող այն:
Իմ մասնագիտության շնորհիվ է, որ յուրաքանչյուրի հետ կարողանում եմ խոսել իր լեզվով:
Հաջողակ եմ, քանզի կյանքը տալիս է բազում ընտրության հնարավորություններ, բայց միևնույն ժամանակ հուշում է ճիշտ ճանապարհը:
Պետք չէ վախենալ:
Միշտ փորձում եմ դրական կողմեր գտնել, երբ ինչ որ անկանխատեսելի դեպք է պատահում և պլաններս խախտվում են: Ինձ միշտ ասում եմ` ուրեմն բարին էլ սա էր:
Հարցերիս պատասխանները միշտ գտնում եմ ժամանակի ընթացքում: Առհասարակ ժամանակը և լավ ուսուցիչ է, և լավ խորհրդատու:
Եթե հետ վերադառնայի, ապա կուզեի հայտնվել մանկությանս գրկում:
Երազում եմ մորս պես լավ մայր լինելու մասին:
Սիրում եմ նրան որովհետև անկեղծ է ինքն իր հետ, նպատակասլաց ու երբեք չի հանձնվում: Խոսքը իմ մասին է:
Առաջին հերթին պետք է սիրես ինքդ քեզ և հետո նոր քո սերը տաս ուրիշներին:
Հարցազրույցը: Լիյա Մարուխյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել