Youtube-ում ադրբեջանցիները նոր տեսանյութ են տարածել, որում երևում է, որ նրանք շարունակում են պղծել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, հաղորդում է Re:public of Artsakh թվիթերյան էջը։

Տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես են ադրբեջանցիները քանդել ոչ միայն իրենց վերահսկողության տակ անցած հայկական Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների դիմաց գտնվող հրեշտակների քանդակները, այլև տաճարի շուրջ գտնվող պարիսպները։

Ադրբեջանի կողմից մշակութային վանդալիզմը նպատակ ունի ոչնչացնելու հայկական պատմամշակութային ժառանգությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել