ArmLur.am-ը գրում է.

«Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երկու՝ 226.2-րդ և 332.2-րդ (Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալը կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու մասին: Դատախազություն են ներկայացվել քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքեր»:

Այսպիսով, ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե կոնկրետ ում դեմ են ուղղված այդ դիմումները եւ ինչ փաստեր են ներկայացվել դատախազություն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկողական հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը սոցիալական ցանցի իր էջում այսպիսի գրառում էր կատարել, երբ Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել էր լրագրողի վրա ՔՊ-ական նախկին նախարար Հակոբ Արշակյանի կողմից հարվածելու փաստին:

Գրառումը հավանել էր ԱԺ իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Սոցիալական ցանցի իր էջում հաճախ է հայհոյախառն գրառումներով  աչքի ընկնում նաեւ Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը: Նա «հայրական ապտակ» է որակել ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի հարձակումը լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, իսկ միջադեպի վերաբերյալ ՄԻՊ արձագանքի համար վիրավորել է Արման Թաթոյանին:

Այսպիսով, ինչ է ասում օրենքը.  Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել