Armenpress.am-ը գրում է.

Եվրամիությունը պլանավորում Է այս ամռանը թույլատրել ամերիկացի այն զբոսաշրջիկների ազատ մուտքը, որոնք լիովին պատվաստվել են COVID-19-ի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The New York Times թերթը:

«Ամերիկացիները, որքանով ես կարող եմ դատել, օգտագործում են Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավանության արժանացած պատվաստանյութերը»,-թերթը մեջբերում Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքը:

«Դա թույլ կտա ապահովել ազատ տեղաշարժը եւ ուղեւորությունները Եվրոպական միություն»,-նշել Է նա:

Թեեւ Եվրամիությունը հանձնարարելու Է դա, անդամ պետությունները դեռեւս կարող են պահպանել ավելի խիստ սահմանափակումները, ներառյալ կարանտինը, ընդգծում Է հրատարակությունը: Ուղեւորությունների վերսկսումը կախված կլինի «համաճարակաբանական իրադրությունից, բայց իրադրությունը բարելավվում Է Միացյալ Նահանգներում, հույս ունեմ՝ նաեւ Եվրամիությունում»,-հավելել Է ֆոն դեր Լյայենը, դրա հետ մեկտեղ չհայտնելով ավելի կոնկրետ ժամկետներ:

Միության կարգավորիչը հավանություն Է տվել ԱՄՆ-ում օգտագործվող երեք պատվաստանյութերի՝ Pfizer-ի, Moderna-ի եւ Johnson & Johnson-ի: Ներկայում ԱՄՆ-ի բնակչության շուրջ 42 տոկոսն ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գոնե մեկ չափաբաժին, իսկ 28,5 տոկոսը լիովին պատվաստվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել