Պատմեմ ձեզ Վազգեն Սարգսյանի հայտի G500-ի պատմությունը, որի շուրջ բազմաթիվ գեղեցիկ միֆերն են հյուսվել։ Իրականությունը ոչ պակաս գեղեցիկ է։
Շատ է տարածվում, որ մեքենան որպես նվեր 1990 թվականին Վազգենին է հանձնել Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը, որը հետո Վազգենը վաճառել է վրաց բիզնեսմենին՝ տանկի դիմաց։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում։
Իրականությունը սա է. 1992 թվականին սա նվեր է եկել Աթենքից` հայազգի գործարար Վարուժան Գնունուց։ 1988 թ. նա զենքի առումով շատ օգտակար է եղել Վազգենին։ Երբ 1992-ին Գնունին եկել է Հայաստան, Վազգենը հանդիպման է գնացել պաշտոնական մեքենայով։ Վարուժան Գնունին հարցրել է՝ «Ո՞նց, Վազգեն, դու անձնական մեքենա չունե՞ս», Վազգենն էլ ասել է` «Չէ, ինչ եմ անում, էդ մեքենայի փողով զենք կառնեմ»։
Վարուժանը գնում է Աթենք, ու այս մեքենան նվեր ուղարկում Սպարապետին։ Վերջինս այս մեքենան վարում է և՛ որպես պաշտպանության նախարար և՛ սրանով զենք էր տանում դիրքեր։
Սրանով Վազգենը մի ամբողջ պատմություն է անցել։
Տարիներ անց Վազգեն Սարգսյանը մեքենան նվիրում է եղբորը՝ Արմենին։ Վազգենի մահից հետո եղբայրը որոշում է նվերը թանգարանում կանգնեցնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել