Չինական Չունցին մեգապոլիսը յուրօրինակ քաղաք է, որը չափազանց արագ է զարգանում։ Առաջին բնակիչներն այստեղ բնակություն են հաստատել 3 հազար տարի առաջ և այս ողջ ընթացքում ահրուստ պատմություն ստեղծել։ Մեգապոլիսի գտնվելու վայրը պատահական չէ ընտրված. տներն ու մայրուղիները շրանակում են երկու գետերի՝ Ցզյալինցզյանի և Յանցզիի հուները։ Արտաքին սահմաններ են համարվում երեք լեռնազանգվածները։

Չունցինը կենտրոնական ենթակայության քաղաք, կամ, կարելի է ասել, փաստացիորեն առանձին շրջան է։ Չինաստանում նման կարգավիճակ ունեցող չորս շրջան կա, որոնցից Չունցինը տարածքով ամենախոշորն է և զբաղեցնում է 82 հազ. քկմ տարածք, ինչը համեմատելի է Ավստրիայի տարածքի հետ։

Քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում էլ հոսում է Յանցզի գետը։ Դրա ափին գյուղատնտեսական հողեր են, բնակավայրեր։ Երկնաքերերն ու բարձրահարկ շինությունները կազմում են մեգապոլիսի ընդհանուր տարաքի ընդամենը 2%-ը։

Մի քանի տասնամյակ առաջ Չունցինը ոչնչով չէր առանձնանում։ Սակայն շինարարական տեխնոլոգիաները կատարելագործվում են, և Չինաստանում մարդկու ուժը հնարավորինս փոխարինում են մեխանիզմներով։ Տարիներ առաջ Չունցինի բոլոր շինություննեը քանդվեցին, և դրանց փոխարեն նորերը կառուցվեցին։

Հյուրերին հատկապես հետաքրքրում է քաղաքի յուրօրինակ կոնտրաստը. մի կողմից նրանք կենտրոնական հատվածում տեսնում են տեխնոլոգիական մեգապոլիս, իսկ դրանից դուրս՝ բնություն, անտուն կենդանիներ, կեղտ։

Չունցինը Չինաստանի առևտրային հենակետն է։ Հսկայական տարածքում են գտնվում մեքենայագործական, քիմիական, մետաղագործական գործարաներ։ Առևտրային մանիպուլիացիաների գրեթե ողջ միջոցները մնում են քաղաքում և ուղղվում զարգացմանը, կառուցապատմանը, մարդկանց կյանքի պայմանների բարելավմանը։

Մարդիկ քաղաքում շատ են։ ՄԻայն գլխավոր հատվածում բնակվում է շուրջ 20 միլիոն մարդ, իսկ 11 միլիոնը՝ կենտրոնական հատվածից դուրս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել