Tert.am-ը գրում է.

Հայաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցության հնարավոր ակտիվացումը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարության ֆոնին, չի կարող լուրջ հարված հասցնել հայ-ռուսական հարաբերություններին: ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը:

«Ւնձ թվում է, որ դեռ վաղ է մտածել, որ այդ հարաբերությունները կարող են զարգանալ այնքան, որ կարողանան լուրջ վնաս հասցնել Երևանի և Մոսկվայի հարաբերություններին: Այդ մասին խոսելն առայժմ վաղ է»,- ասել է փորձագետը:

Նրա խոսքով՝ թեև Բայդենի հայտարարությունը էականորեն չի անդրադառնա ռուս-հայկական հարաբերություններին, կարող է ակտիվացնել ամերիկամետ քաղաքական ուժերը Հայաստանում, ինչպես նաև ընդհանուր առմամբ ընդլայնել ԱՄՆ ազդեցության հնարավորությունը երկրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել