Armeniiasputnik.am-ը գրում է․

ՀՅԴ-ական գործիչը նկատում է, որ խորհրդանշանական ողբերգականություն կա Քաղաքացու օրով հրաժարականի մասին հայտարարելու մեջ։

Քաղաքացու բերած, քաղաքացու տարած․ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես բնութագրեց Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Խորհրդանշանական ողբերգականություն կար այս ամենի մեջ․ երկու տարի առաջ նրանք ինչ ոգևորությամբ ընդունեցին օրենքը Քաղաքացու օրվա մասին, և ինչ ողբերգական, խղճուկ, տխրադալուկ դեմքով արդեն երկու տարի հետ Քաղաքացու օրով հայտարարեցին հրաժարականի մասին»,- նշեց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Հայ հեղափոխական դաշնակցությունն իր դիրքորոշումը կարտահայտի սպասվող գործընթացների մասին։

Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։

Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ ընտրություններն ինքը կկատարի վարչապետի պարտականություններն ամբողջ ծավալով։ Նա նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն ինքն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել