«Սյունյաց ողջույն» ազգային մրցանակի միակ դափնեկիրը՝ ահա այսպիսի ողբերգության ու կործանման է տարել Արցախը։
Համեմատե՛ք, ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունի երկու տարբեր հայտարարությունները։
1. «Մեր կողմից տարվող աշխատանքի նպատակներից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը նպաստելն է, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, և մենք հավատում ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրականացնելու ինքնորոշման իրավունքը և ունենա անվտանգության ապահովման մեխանիզմներ»։
2017թ սեպտեմբերի 20, Ստեփանակերտ
2. «ԱՄՆ-ը պետք է օգնի Արցախի անմեղ քաղաքացիներին՝ բնակվելու սեփական հողի վրա»։
2021թ ապրիլի 23 Վաշինգտոն
2017թ-ին Ֆրենկ Փալոունը հարգանքով, հպարտությամբ ու միջազգային իրավունքի նորմերի լեզվով էր խոսում Արցախի հարցի վերաբերյալ։ 2021թ-ին՝ խղճահարության, քյասիբին ձեռք մեկնելու, անտունին՝ կտուր տալու, հումանիզմի լեզվով։
Արցախցին, ում հազարավոր տարիներ իր արմատից կտրել չի ստացվել, այսօր պետք է մուրա իր տանն ապրելու հնարավորությունը։ Որովհետև, ցավոք հույսը դրել էր կապիտուլյանտ դավաճանի վրա։
Եթե Աշխարհում կա թեկուզ մեկ արցախյան ծագում ունեցող մարդ, ով Նիկոլին կողմ քվեարկի, կամ որևէ դրական խոսք ասի նրա հասցեին՝ ուրեմն թող համարի, որ արժանի է «Սյունյաց ողջույն» մրցանակի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել