Armsport.am-ը գրում է․

VBET Հայաստանի կանանց կանոնավոր առաջնության եզրափակիչ շարքի երկրորդ «Լես Ֆոքսիս» – «Երևան Բասկետ» խաղում, «Լես Ֆոքսիս»-ը 75-47 հաշվով առավելության հասավ «Երևան Բասկետ»-ի նկատմամբ և հռչակվեց առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Լավագույն եռյակը եզրափակեց «Հատիս»–ը:

Խաղում ամենաարդյունավետը «Երևան Բասկետ» -ից Նարինե Գյոկչյանն էր՝ վաստակած 19 միավորով:

Հայտնի դարձան նաև առաջնության լավագույնները՝
Լավագույն պաշտպան՝ Լուսինե Տիտանյան («Լես Ֆոքսիս»)
Լավագույն խաղարկող՝ Մերի Գրիգորյան («Լես Ֆոքսիս»)
Լավագույն թեթև հարձակվող՝ Անի Հովհաննիսյան («Հատիս»)
Լավագույն ծանր հարձակվող՝ Լուսինե Սեդրակյան («էրեբունի»)
Լավագույն կենտրոնական՝ Նարինե Գյոկչյան («Երևան Բասկետ»)
Լավագույն մարզիչ՝ Վահագն Հարությունյան («Հատիս»)
MVP-ն բաժին հասավ Աննա Օհանյանին «Լես Ֆոքսիս» ակումբից:

Մրցանակակիրներին պարգևատրեցին Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը և ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել