Armeniasputnik.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձը դեռ չի հնչել։ Լուրերի համաձայն` նա այս տարի կհնչեցնի «ցեղասպանություն» եզրույթը։

 Եթե ԱՄՆ իշխանությունները Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն որակվեն, դա իրավական հետևանք ունենալ չի կարող։ Թուրքական «Anadolu» գործակալության փոխանցմամբ` այսօր այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը:«Օրենքում գոյություն չունի գեթ մեկ պայման, որը 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելու հնարավորություն կտա», - ասել է նա։

Շենթոփի խոսքով` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանության հնարավոր ճանաչումը կլինի միայն քաղաքական հայտարարություն՝ առանց իրավական հիմնավորման:

Նա հավելել է, որ Հայաստանի` ցեղասպանության մասին հայտարարությունները հակասում են պատմական փաստերին և ստվերում են Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման փորձերը:

Հիշեցնենք, այսօր նախատեսվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձը։ Լուրերի համաձայն` Բայդենն այս տարի կհնչեցնի «ցեղասպանություն» եզրույթը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել