Tert.am-ը գրում է.

«Հայրենիք» կուսակցությունն ի սկզբանե հայտարարել էր, որ եթե, անկախ մեր կամքից, լինեն ընտրություններ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք, մենք, այնուամենայնիվ, մասնակցելու ենք։ Ընտրությունները դեռևս հայտարարված չեն, ֆեյսբուքյան գրառումը դեռևս հիմք չէ։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինս խուսափեց պատասխանելուց, թե ինչ ձևաչափով ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցությունը։

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի տարածված այն լուրերը, որ հավանական է՝ «Հայրենիք» կուսակցությունը գնա իշխանության հետ կոնսենսուսի ճանապարհով, Վանեցյանը դրանք ստահոդ լուրեր անվանեց։

«Ես այսօրվա քաղաքական դաշտը բաժանում եմ երկու մասի։ Կա քաղաքական ուժերի և անհատների մի խումբ, որոնք հակաիշխանական են, և կա մի խումբ, որը իշխանության հետ է։ «Հայրենիք» կուսակցությունը և ես անձամբ իմ տեղը տեսնում եմ հակաիշխանական ճամբարում»,-նշեց Արթուր Վանեցյանը և անդրադարձավ ՀՓՇ գործունեության բացթողումներին՝ նշելով, որ իրենց առջև խնդիր կար դրված՝ պարտադրել իշխանություններին հրաժարական տալ և գնալ արտահերթ ընտրությունների՝ պայմանով, որ մեկ տարի պետք է լինի անցումային կառավարություն։

Ըստ Վանեցյանի՝ իրենց հաջողվել է հանրության գրեթե մեծ մասի մոտ հստակեցնել այն մոտեցումը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել