Hraparak.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, ի զարմանս շատերի, անգամ այսօր` ապրիլի 24-ին, կարողացավ օրիգինալ լինել, թվում էր թե Ծիծեռնակաբերդ գնալու արարողության մեջ ինչ նոր բան կարող է լինել տասնամյակներ շարունակ բոլոր իշխանությունները իրենց հարգանքի տուրքն են մատուցել այս վայրում: Բայց արի ու տես, որ անգամ այստեղ կարող է ամոթի ու բռնապետության հերթական դրսևորում լինել: 

Նախ նրան կրկին բազմաթիվ թիկնապահներ են շրջապատում` տարատեսակ զրահապատ պաշտպանիչ միջոցներով: Նրան թվում է, թե Հայաստանում կգտնվի մարդ, որը կփորձի իրեն վնասել մեզ համար սուրբ վայր համարվող Ծիծեռնակաբերդում: Նա, հավանաբար, իր արշինով է չափում հայ ժողովրդին: Բայց Փաշինյանի վախերը միայն անվտանգության աշխատակիցների քանակությամբ չի սահմանափակվում: Նրանք նաև հնարավորինս մեկուսացրել են լրագրողներին, որ հանկարծ որևէ մեկը չկարողանա մոտենալ և հարց ուղղել, ասենք, հողերը հանձնելուց կամ հազարավոր զոհերից` «հանուն ոչնչի»:

Ավելին, առաջին անգամ Ծիծեռնակաբերդում արարողությունը լուսաբանելու համար հավատարմագրում են մտցրել և ընտրողական մոտեցում ցուցաբերել լրատվամիջոցներին հավատարմագրելու հարցում` հավատարմագրելով յուրայիններին, ասել է թե` իրենց համար «անվնաս» լրատվամիջոցների:

Ի դեպ, այս տարի Փաշինյանը գնաց Ծիծեռնակաբերդ առանց հոգևոր դասի ներկայացուցիչների, ամեն տարի պաշտոնյաների հետ իր հարգանքի տուրքն էր մատուցում նաև կաթողիկոսը: Սա ևս հստակ վերաբերմունք է օրվա իշխանության նկատմամբ, որ երկրի հոգևոր առաջնորդը չի ցանկացել քայլել երկրի փաստացի ղեկավարի կողքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել