«Երեկ՝ իր ծննդյան օրը, աշխատանքից ազատման դիմում գրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը ՔՊ-ի հետ 2018-ին դաշինք կազմած «Առաքելության» անդամ է։ Այժմ էլ աշխատանքից դուրս է գալիս, որ «Առաքելությամբ» մասնակցի ընտրություններին և դառնա Փաշինյանի «գրպանային» ընդդիմությունը։

Ցուցակը, ըստ լուրերի, գլխավորելու է նախկինում «Լուսավոր Հայաստանի» անդամ, ԱԺ պատգամավորի մանդատը հիվանդության պատճառով վայր դրած, 1 տարի առաջ Արցախի սոցապնախարար նշանակված Մանե Թանդիլյանը։

Մեզ ասացին, որ Էդմոն Մարուքյանը նրան առաջարկել է մտնել ԼՀԿ ցուցակ, սակայն նա մերժել է՝ ասելով, որ ինքն իշխանության հետ է գնալու։ Ի դեպ, որոշ տեղեկություններով, իշխանությունը հարցումներ է արել, և մասնավորապես, հարցին, թե որ կին քաղաքական գործիչներին են ճանաչում հայ ընտրողները, հիշատակել են Մանե Թանդիլյանի ու Նաիրա Զոհրաբյանի անունները։ Ասում են՝ նաև սա է պատճառը, որ որոշել են Մանեին գործուղել «Առաքելության» ցուցակ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել