Armeniasputnik.am-ը գրում է․

Իրանագետ Գարիկ Միսակյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք արցախա-ադրբեջանական վերջին պատերազմում Իրանի դիրքորոշման մասին։

Արցախա-ադրբեջանական վերջին պատերազմի առաջին փուլում իրանական կողմը «անակնկալի» եկավ. Հարավային Կովկասը, հատկապես արցախյան հակամարտության հարցում, իրանական քաղաքական վերնախավի և վերլուծական շրջանակների կողմից ընկալվում էր որպես ռուսական ազդեցության գոտի և իրանական կողմում որոշակի վստահություն կար, որ ռուսական կողմը թույլ չի տա պատերազմի այդքան երկարատև շարունակություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Իրանական կողմի նետրալիտետը սկզբնական փուլում պայմանավորված էր նրանով, որ նրանք ակնկալում էին այդ պատերազմի շուտափույթ դադարեցում, նաև չէին սպասում, որ հայկական կողմն Իրանի հարավային հատվածի սահմանամերձ բոլոր տարածքներն այդքան հեշտությամբ կզիջի»,- ասաց նա։

Նրա խոսքով` արցախյան պատերազմի նման ելքը նաև Իրանի համար խնդիրներ առաջացրեց։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել