Starnews.am-ը գրում է.

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Ցավով պետք է նշենք, որ այն ամփոփում ենք տխուր լուրով. մահացել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի մայրը:

Ավելի վաղ Լուիզա Ղամբարյանը կորցրել էր նաև ամուսնուն՝ հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանին:

Հայտնի էոր դերասանուհու մայրը և ամուսինը վարակվել էին կորոնավիրուսով:

Ի դեպ, Լուիզա Ղամբարյանի ամուսինը Սոֆի Դևոյանի պապիկն է, սակայն պարուհու համար կյանքը, կարծես, շարունակվում է, նա նոր լուսանկարներ է հրապարակել և զգուշացրել է հետևորդներին, որ իրեն քննադատելու դեպքում նրանց բլոկելու է:

Իր կյանքի ողբերգությանն այս շաբաթ անդրադարձել է հաղորդավարուհի Մարինա Գրեգը: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ մահացու վրաերթից հետո Մարինա Գրեգը խոսել է իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին, որը նույնպես մահվան ելքով էր: Ըստ Մարինայի՝ մինչ օրս իր հասցեին անեծքներ է ստանում:

Իր կյանքի դրաման է ապրում նաև դերասան Վահագն Սիմոնյանը, ով առավել հայտնի է Պոնչո անունով: Դերասանը կորցրել է ամեն ինչ, նա չունի տուն, ապրում է վրանում, որն անվանում է մենության տաճար: Թեպետ այդ վրանն էլ այս պահին նորմալ վիճակում չէ: Պոնչոն բառիս բուն իմաստով նույնիսկ կոշիկներ չունի, չնայած դրան՝վստահեցնում է, որ  չի դժգոհում կյանքից: Հավելենք, որ նրա նախկին կինը և երեխաները չեն շփվում իր հետ՝ պնդելով, որ Պոնչոն առողջական խնդիրներ ունի: Դերասանի հետ որևէ շփում չունեն նաև նրա գործընկերները:

Այս շաբաթ ունեցանք նաև աստղային ձախողումներ: Այս շաբաթվա ձախողակները երգիչ, դերասան Գոշը և նրա սիրելի՝ դերասանուհի, բլոգեր Մաշան էին: Գոշը իր ծննդյան առիթով ջակուզիում կիսամերկ լուսանկար էր հրապարակել, որից պարզ էր դարձել, որ իր հետ նաև երիտասարդ աղջիկ էր եղել:

Нет описания.
Нет описания.

Սթափ ուղեղով, կամ, գուցե, Մաշայի դրդմամբ Գոշը հեռացրել էր լուսանկարը, բայց մեր աչքից այն չէր վրիպել:

Թե ինչ եղավ մեր հրապարակումից հետո, իսկապես շատ հուզիչ էր: Գոշը, բնականաբար, հերքել էր, որ լուսանկարի աղջիկը Մաշան է, ավելին ̀ նա պնդել էր. որ երբևէ սիրավեպ չի ունեցել Մաշայի հետ: Starnews-ն էլ հակառակը ապացուցող փաստեր էր ներկայացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել