Armsport.am-ը գրում է.
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ եմ մտել հունահռոմեական ոճի ըմբիշները: Այսօր Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:
63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում 6:0 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Սոսլան Դաուրովին և կիսաեզրափակչի ուղեգրի համար կմրցի ադրբեջանցի Տալե Մամադովի հետ:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 77 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը 0:9 հաշվով պարտվեց թուրք Էմրե Բասարին:
Հայ ըմբիշներից այսօր պայքարի մեջ կմտնի նաև 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/274722/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել