Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ ավարտվեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքի քննությունը։

Դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Բալայանի, բողոքը բավարարեց, ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալումը։ Հովսեփյանը ձերբակալվել էր երեկ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել