Էս եկող ընտրությունները, եթե իհարկե դրանք կայանան, ապաշխարելու լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր 2018-ին ինչ որ կերպ մասնակից են եղել էս ազգակործան պրոցեսին։ նիկոլը ձեզ երկրորդ շանս ա տալիս ուղղելու ձեր սխալը։ Ինքը պարզ ցույց ա տվել, թե առաջին անգամ իրան ընտրելուց հետո ինչ աղետ ա բերել հայ ժողովրդի գլխին։ Ու էս ընտրություններում էլ ընտրվելուց ինքը կրկնակի աղետ ա բերելու, ու ապացուցելու ա, որ էս ժողովուրդն անխելք ա ու ինչ կատարվում է նրա հետ, արդար է։
Էս ընտրություններին նիկոլն էլի ամեն ինչ անելու ա, որ սխալվենք։ Սատանայի պես ականջներիդ տակ գայթակղիչ բաներ ա շշնջալու՝ ծառայության ժամկետի կրճատում, բաց սահման, լիքը փող, անհոգ կյանք, բայց իրականում բերելու ա արցունք ու ցավ։ Ինչո՞ւ, որովհետև 2018-ին ևս այդպիսի գայթակղիչ բաներ էր բղավում ամբիոնից՝ վարկերի մարում, տեսախցիկների հանում, թալանի հետ վերադարձ, բայց փոխարենը մարեց 5000 տղու կյանք, մեծացրեց Եռաբլուրն ու մարզային գերեզմանատները, հարյուր հազարավոր մարդկանց մեկ դժբախտացրեց, չնայած նրանց երջանիկ կյանք էր խոսք տվել։
Եթե ընտրություններից բացի չկա այլ հնարավորություն, ապա գնացեք և ուղղեք Ձեր սխալը, գնացեք ու ապացուցեք, որ մարդ եք, արժանապատիվ մարդ, հիշողություն ունեցող մարդ, ոչ թե առանց հիշողության ինչ-որ կենդանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել