Hraparak.am-ը գրում է.

Բաքվի ռազմական դատարանում քննվել է ՀՀ քաղաքացի, Արցախյան առաջին եւ 44-օրյա պատերազմների մասնակից Լյուդվիգ Մկրտչյանի կալանքի ժամկետը եւս չորս ամսով երկարաձգելու հարցը։

Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը եւ հայ ռազմագերու պահման ժամկետը երկարաձգել եւս չորս ամսով։ Այս մասին հայտնում է Minval.az-ը։ 

Նշենք, որ Լյուդվիգ Մկրտչյանը գերի է ընկել 44-օրյա պատերազմի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել