Շները մարդկանց հավատարիմ բարեկամներն են շատ վաղ ժամանակներից։ Սակայն այս կենդանու որոշ ցեղատեսակներ առանձնահատուկ սեր չեն ցուցաբերում մարդկանց նկատմամբ, որոշներն անգամ արգելված են մի շարք պետություններում։

Արգենտինական դոգ

Եթե մի օր զայրացնեք այս շանը, պետք է Ձե հույսը դնեք հրաշքի վրա։ Ցեղատեսակը ստեղծվել է վայրի կատուներին բռնել օգնելու համար։ Դրա մկանները ահ ու սարսափ են առաջացնում։ Համարվում է, որ այս շանն անգամ կատարյալ դաստիարակելու դեպքում այն, այնուամենայնիվ, վնաս կհասցնի։ Արգենտինական դոգերը չեն կարողանում հաշվարկել սեփական խայթոցի ուժը, այդ իսկ պատճառով նրանց թույլ չեն տալիս մոտենալ այլ կենդանիների կամ երեխաների։ Այս ցեղատեսակի շներին արգելվում է պահել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Պորտուգալիայում։

Կանարյան դոգ

Այս շունն ունի չափազանց հզոր վերջույթներ, որոնց շնորհիվ կարողանում է երկար ժամանակ օդում մնալ այն դեպքում, երբ թռչում է՝ սնունդ բռնելու։ Կանարյան դոգերին իսկապես կարելի է մարտականշներ անվանել։ Դրանք գրեթե ցավ չեն զգում, իսկ դա նշանակում է, որ մարտում են մինչև վերջ։ Այս ցեղատեսակի բազմացումն արգելվում է, օրինակ, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։

Բելգիական հովվաշուն

Այս ցեղատեսակն արգելվում է Բերմուդյան կղզիներում։ Ի տարբերություն, օրինակ, գերմանական հովվաշանը, բելգիական հովվաշներն ունեն առավել փափուկ ոսկրեր։ Դա կենդանիներին հնարավորություն է տալիս ճկուն մանևրել։ Այս ցեղատեսակի ներկայացուցիչները նաև շատ արագ ռեակցիա ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել