168.am-ը գրում է.

Այսօր հաջակցություն Սյունիքի` հանրահավաքի մասնակիցները իրենց բողոքը շարունակեցին գլխավոր դատախազության մոտ։

Պահանջում էին պարզաբանել վերջին օրերի ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը։

Ինչ-որ պահի իրավիճակը սկսեց լարվել, բախում տեղի ունեցավ ոստիկանության և քաղաքացիների միջև։ Երբեմն նաև բիրտ ուժի կիրառմամբ սկսեցին բերման ենթարկվել բողոքի ակցիայի մասնակիցները, այդ թվում` կանայք։

168.am-ը ՄԻՊ գրասենյակի հետ կապ հաստատեց` փորձելով տեղեկանալ` արդյո՞ք ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են բերման ենթարկվածներին։

ՄԻՊ գրասենյակից մեզ ասացին, որ դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկելու դեպքերի հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելել են Ոստիկանության Արաբկիրի և Կենտրոնականի բաժիններ:

«Տեղի են ունենում առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը, այդ կապակցությամբ կազմված փաստաթղթերը և այլն»,-հավելեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել