Armsport.am-ը գրում է.

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) արգելել է ծնկի իջնել և բռունցք բարձրացնել Տոկիո -2020 ամառային խաղերի ժամանակ: Հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ Black Lives Matter շարժման ժեստերը ընկնում են Օլիմպիական այն դրույթների տակ, որոնք արգելում են խաղերում քաղաքական, կրոնական և ռասայական քարոզչությունը: Կանոնները խախտող մարզիկների նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ կազմակերպության կողմից:

BLM-ը հանդես է գալիս որպես ռասիզմի դեմ պայքարի և սևամորթների նկատմամբ ոստիկանության բռնության դեմ պայքար։ Այն ժողովրդականություն ձեռք բերեց անցյալ տարվա մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել