Tert.amԼife-ը գրում է.

Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Դիանա Մխիթարյանը լսարանին հայտնի դարձավ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից, որը դեռևս նրա միակ դերասանական փորձն է եղել։ Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան խոսել է իր ոճային նախասիրությունների, 50.000 ռուբլիով (մոտ 340.000 դրամ) տաբատ գնելու, տատիկի ուղարկած հագուստների և վերջերս արած ոճափոխությունների մասին:

Երգչուհու խոսքով՝ կոնկրետ մի ոճի հագուստ չի հագնում, ցանկացած ոճի դեպքում կարևորն այն է, որ իրեն հագուստի մեջ հանգիստ զգա: «Երբեմն, ինքս եմ ստեղծում ոճս, կողքից նայելիս կարող են ասել՝ ի՞նչ եմ հագել, բայց ես կարող եմ մազակալը հարմարեցնել ձեռքիս, տարբերվող բաներ անել, մարդիկ էլ տեսնեն, հավանեն և կրկնօրինակեն: Անկեղծ ասած, նորաձևությանը շատ չեմ հետևում, Ինստագրամում հետևում եմ տարբեր երկրներում ապրող աղջիկների, տեսնում՝ ինչ նոր բան են հագել: Ավելի լավ է ստեղծել սեփական ոճը և դրան համապատասխան հագնվել, ոչ թե տեսնել, թե այդ պահին ինչն է նորաձև, ինչը՝ ոչ: Եթե նույնիսկ ասեն, որ տվյալ հագուստն ինձ չի սազում, բայց ինձ դրա մեջ լավ, հարմար զգամ, ուրեմն այն իմն է: Նախընտրում եմ վառ գույներ, բայց այն ժամանակ, երբ լավ տրամադրություն ունեմ, իսկ երբ տխուր եմ կամ ստաբիլ տրամադրությամբ, հագնում եմ սև»,- ասաց նա:

Դիանան շեշտեց, որ հարմարավետ հագուստ է նախընտրում պայմանավորված նաև այն հանգամանքով, որ ուսանող է: «Առավոտյան գնում եմ համալսարան ու մինչև ժամը 4-ն ունենում 80 րոպեանոց դասեր, պետք է այնպես հագնվեմ, որ ինձ հանգիստ զգամ: Բարձրակրունկներ հաճախ եմ հագնում, բայց ոչ համալսարանում, քանի որ առօրյայում հարմար չեն: Ամեն ինչ կախված է մարդու նախասիրություններից»,- նշեց նա:  

Ըստ երգչուհու՝ իր զգեստապահարանում շատ իրեր ունի, իսկ կոշիկների համար տեղ այլևս չունի: «Ինչպես գիտենք, աղջիկների համար որքան շատ է, այնքան քիչ է: Շատ իրեր կան, որոնք գնել եմ և չեմ հասցրել գոնե մեկ անգամ հագնել: Մի օր անպայման կհագնեմ, ինչպես բոլոր աղջիկները:) Հակառակ ասածիս՝ ունեմ իրեր, որոնք այնքան շատ եմ սիրում, որ կարող եմ ամեն օր հագնել: Երբ հանդիպում էի կազմակերպել երկրպագուներիս հետ, նրանք հարցրին՝ բացի այդ սպորտային կոշիկներից, ուրիշը չունե՞մ: Իրականում շատ ունեմ, ուղղակի, երբ մի բան շատ եմ սիրում, ուզում եմ անընդհատ հագնել: Աղջիկների նկատելուց հետո ինձ տրամադրեցի, որ նույն հագուստը, կոշիկը շատ հաճախ չհագնեմ»,- ընդգծեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել