«Բերման ենթարկվածների մեծ մասը Արցախյան վերջին պատերազմին մասնակցած կամավորականներ են, ձերբակալվածներիր մեջ է նաև Արցախի Թաղլարն ազատագրողներից մեկը»-Armdaily-ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Նա նշել է, որ չգիտի հստակ թիվը, անընդհատ զանգեր է ստանում համայնքի բնակիչներից, որ այս մարդը չկա, այն մարդը չկա՝ ընդ որում ոչ ոք չգիտի, թե բերման ենթարկվածներին որ ուղղությամբ են տարել։

«Երեկվա ցույցերը ինքնաբուխ ցույցեր էին, մարդիկ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել, որ թուրքի՝ թշնամու հետ են մի քանի մետրի վրա ապրում, իրենց հողերն են կորցրել, իրենց տներն են կորցրել, հետևաբար նորմալ է, որ մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Մարդիկ արոտավայր են կորցրել, իրենց ունեցվածքն են կորցրել, ապրելու միջոցներ չունեն, կարծում եմ դա էր պատճառը, որ այդպիսի ինքնաբուխ ձևով որոշեցին բարձրաձայնել իրենց խնդիրները»,-հավելել է քաղաքապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել