Նախորդ դարերում նամակ գրելու եղանակներն էապես տարբերվում էին ժամանակակից եղանակներից։ Պատմությանը շատ դեպքեր են հայտնի, երբ նկարիչները նոր նկարներ են արել իրենց հին նկարների վրա, քանի որ կտավները շատ թանկ արժեին և ոչ բոլորը կարող էին պարբերաբար գնել դրանք։

Նամակների դեպքում էլ իրավիճակը նույնական էր։ Այսօր մենք չնչին առիթով մեկս մյուսին էլեկտրոնային հաղորդագրություն ենք ուղարկում, սակայն նախկինում նամակները թղթային տարբերակով էին գրվում։ Թուղթը շատ թանկ արժեր հետևաբար նամակներ գրվում էին միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ներառում էին հնարավորինս շատ տեղեկատվություն։

Գրված նամակների վրա միշտ հնարավոր էր գտնել ազատ տեղեր, որոնք թանաքով պատված չէին։

Ծրարներն ի հայտ են եկել միայն 19-րդ դարի վերջում։ Մինչ այդ հետևյալ կերպ քին վարվում. նամակ գրելու ընթացքում թղթի վրա փոքրիկ ազատ տեղ էին թողնում, որպեսզի այն հնարավոր լիներ ծալել և վրան գրել ստացողի հասցեն։

Մինչ 19-րդ դարի կեսերը նամակ ուղարկելու համար նախատեսված վճարը կախված էր ոչ միայն հեռավորությունից։ Գլխավոր դեր ուներ թերթերի քանակը. որքան շատ էին դրանք, այնքան շատ գումար էր հարկավոր վճարել նամակը փոխանցելու համար։

Երբեմն անգամ թղթի անբավարարության պատճառով մարդիկ նամակը էջի վրա ուղղահայաց էին գրում։ Ճիշտ է, կարդացողի համար դա շատ անհարմար էր, սակայն հնարավոր էր լինում նման կերպ ավելի շատ տեղ խնայել։

Ավելի ուշ ստեղծվեցին գունավոր թանաքները։

1840 թ. ի հայտ եկավ այսպես կոչված «փենի-փոստը»։ Փոստային նամակների համար միասնական տարիֆներ սահմանվեցին։ Դրանից հետո նաակագրությունը ֆինանսական առումով ավելի հասանելի դարձավ մարդկանց։ Թղթի գինը ևս նվազեց և մարդիկ սկսեցին ազատորեն միմյանց նամակներ գրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել