Սյունեցիների արդարացի վրդովմունքի պատճառը մեկ մարդ է՝ Նիկոլը։ Իսկ ո՞վ կցանկանար, որ իր երկրի ղեկավարին նման հայհոյանքներ տրվեր։ Ոչ ո՛ք։
Սյունիքը միշտ եղել է Հայաստանի ամենապետականամետ մարզը։ Նույն Սյունիքը՝ հավատալով Նիկոլին, ողջունել է նրա իշխանափոխությունը։ Արդյունքում՝ այսքան մեծ ողբերգությունից հետո, ուզում էիք, որ կարմիր գորգե՞ր փռեին դավաճանության առաջ։
ԱԱԾ և Ոստիկանություն, հանձնարարությունը ստացել եք, պարզ է, որ գնալու եք կատարելու։ Հիմա պատկերացրեք, որ ձեր ապագան, ձեր կյանքի ամբողջ իմաստը, ձեր գոյության երաշխիքները խլողը՝ ձեր կոշտ բողոքի ձայնն ու անընդունելի հայհոյանքները քրեական արարք դիտի։ Ի՞նչ կանեք դուք։ Թե՞ ձեզ չեն հայրենազրկել, թե՞ ձեզ համար միևնույն է, ինչ է կատարվել մեր երկրի ու ժողովրդի հետ։
Դու՛ք ուժայիններդ, պետք է ուրախ լինեք, որ մեր երկրում դեռ կան պետության ու ազգի արժանապատվության համար կռիվ տվող մարդիկ (աշխարհը մեզ է հետևում)։ Միթե՞ ձեզ հաճելի են ստրուկի կարգավիճակով, Նիկոլի առջև կեղծ ջանջիգյար անող «հպարտ» քաղաքացիներ։ Նիկոլը նրանց հայրենազրկի, ունեզրկի, տնից-տեղից զրկի, անտերության մատնի, անպաշտպան թողնի, և վերջում էլ քրեական գո՞րծ հարուցի։
Իսկ ի՞նչ էիք սպասում այսօրվա այցից։ Աղուհա՞ց։ Շատ լավ կլիներ, որ այդպես լիներ, շատ ուրախ կլինեի, որ կատավարության ղեկավարը, (թեկուզև նրա քաղաքական կոշտ ընդդիմախոսներից մեկն եմ), մեր ժողովրդին այս վիճակի չհասցներ ու չհանդիպեր այդպիսի վերաբերմունքի։ Շատերն էլ, եթե հրապարակային չեն հայհոյում, չի նշանակում, որ այդպես չեն մտածում։ Հավատացեք՝ Նիկոլի փոխարեն էլ եմ ամաչում։ Բայց ավաղ ունենք այն, ինչ ունենք։
Հաշտվեք իրականության հետ, և Նիկոլին ասեք, որ իր հեռանալու ժամանակը վաղուց անցել է, ու գործ մի սարքեք Հայրենիք ճանաչող մարդկանց վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել