Մի քանի մասնագիտական նկատառում.
1) Ի՞նչ գործ ունեին ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ իրավապահները Սյունիքի քաղաքներում։ Հասարակական կարգի պահպանության գործառույթը ենթադրում է իրավապահների իդենտիֆիկացման հնարավորինս բարձր մակարդակ, ուստի այդ գործառույթի կատարմանը դիմակավորվածների մասնակցությունն անթույլատրելի է։ Իրավապահների դիմակավորված աշխատանքը թույլատրելի է միայն հանցավորության դեմ պայքարի շրջանակներում։
2) Երկրի ղեկավարին ՀԱՅՀՈՅԵԼՈՒ իրավունքը լիովին տեղավորվում է խոսքի ազատության՝ «միջազգայնորեն ճանաչված» սահմաններում։ Դա ապօրինի չէ։ [կապիտուլյանտի պարագայում նույնիսկ ողջունելի է]
3) Երկրի ղեկավարի տեղաշարժը ԽԱՂԱՂ միջոցներով խոչընդոտելը լիովին տեղավորվում է «18+ Հայաստանում» թույլատրելի վարքականոնի սահմաններում։ [նկատի ունեմ Հայաստանը 2018-ից հետո]
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել