Հասարակությունը երբեմն թերագնահատում է ժամանակակից սերնդին։ Համակարգիչների և զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում դեռահասները հաճույքով սերտում են համակարգիչներին և սմարթֆոններին առնչվող բոլոր գիտելիքները։ Երբեմն նրանք շատ հեռուն են գնում և չգիտակցելով՝ դառնում են իրական հաքերներ։

Քրիստոֆեր ֆոն Հասելը կարողացել է կոտրել Xbox Live ծրագիրը և դարձել պատմության ամենաերիտասարդ հաքերը։ Նա ընդամենը 5 տարեկան էր, երբ ծնողներն արգելեցին տարիքին չհամապատասխանող տեսախաղեր խաղալ և ծնողական հսկողություն սահմանեցին։ Սակայն երեխային դա չկանգնեցրեց. նա կարողացավ կոտրել հոր օգտահաշիվը՝ գտնելով ծրագրի թույլ կետը։ Երեխայի հայրը համակարգչային անվտանգության ծրագրերի մասնագետ էր, և չնայած սեփական պրոֆեսիոնալիզմին՝ երեխայի արարքից շոկի մեջ էր։ Նա զանգահարեց Microsoft և հայտնեց խնդրի մասին։ Ընկերությունը երախտապարտ էր «հայտնագործության» համար։ Երեխային պարգևատրեցին նվերներով, Xbox Live-ի տարեկան փաթեթով, ինչպես նաև փոքրիկ Քրիսոֆերի անունը ներառեցին կայքի անվտանգության ուսումնասիրողների պատվավոր ցանկում։ Ըստ հոր՝ երբ Քրիստոֆերն ընդամենը մեկ տարեկան էր, ինքնուրույն սովորել էր մի քանի հետաքրքրական բաներ, որոնցով հպարտ էին, սակայն, միաժամանակ, դաստիարակչական աշխատանքներ էին տանում նրա հետ։

Մեկ այլ՝ 10-ամյա աղջիկ հրաշալիորեն գլուխ էր հանում սմարթֆոններից և համակարգիչներից։ Նրա գիտելիքներն այն ծավալի էին, որ կարողանում էր համակարգեր ու ծրագրեր կոտրել։ Նա ֆերմա-խաղ էր խաղում և ցանկանում էր, որ իր ֆերմայի բերքն ավելի արագ աճի։ Աղջիկը խաղի մեջ մի քանի բագ գտավ։ Պատմությանն աղջկա իրական անունը հայտնի չէ, քանի որ ծնողները որոշել էին նրան աշխարհին ներկայացնել Սայֆայ կեղծանունով։ Նրան, սակայն, թույլ չէին տալիս իր ունակություններն օգտագոծել հանցավոր մտադրություններ իրագործելու համար։ 13 տարեկանում աղջիկը միացավ հաքերների պաշտոնական մի կազմակերպության, որի անդամներն իրենց ունակություններն օգտագործում են բացառապես դրական նպատակներով։ Սայֆայն այսօր դպրոցում ծրագրավորում է սովորում և միաժամանակ աշխատում որպես հաքեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել