Ես էլ 2018-ին այստեղ չեմ եղել և իմ խիղճն էլ է հանգիստ։ Բայց նաև մի ճշմարտություն գիտեմ, որ երկրի էս օրվա համար մեղավոր չեն միայն 2018-ի ապրիլի 23-ից հետո ծնվածները։
Ես գրեթե վստահ եմ, որ այստեղ հավաքվածների 70%-ն ապաշխարել է, 10%-ը՝ արտագաղթել հենց այս օրերին, իսկ մնացած 20%-ն էլ՝ դե տեսնում եք՝ աղուհաց, ծափեր, դմփ-դմփ-հու։
Ես ինձ համար ներել եմ բոլոր նրանց, ովքեր խելքի են եկել, բայց ես երբեք չեմ ների նրանց, ովքեր էս ամենից հետո էլ շարունակում են սատարել դրան։ Մի առիթով արդեն թվարկել եմ, թե ինչի հանցակից են իրենք դառնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել