Hraparak.am-ը գրում է․

Շուռնուխում բնակիչները վրդովված են. Սյունիք մեկնած Փաշինյանը գիշերով գյուղ է այցելել։ Րոպեներ առաջ Փաշինյանը այցելել է Շուռնուխ, պատահական մի դուռ է ծեծել և քաղցրավենիքը ձեռքին ներս մտել։ Բնակիչը անակնկալի է եկել։ Արժանանալով սառը ընդունելության Փաշինյանը, դուրս է եկել։ Գյուղում լուրը արագ տարածվել է, որ վարչապետը  Շուռնուխում է։ Բնակիչները փորձել են արագ հավաքվել, որպեսզի մի շարք խնդիրների շուրջ իրենց վրդովմունքը ներկայացնեն, սակայն վարչապետի անվտանգության աշխատակիցները նկատելով հավաքվող գյուղացիներին` քաղցրավենիքների տոպրակnները ձեռքին Փաշինյանին արագ նստեցրել են մեքենան և սլացել դեպի Կապան։ Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել