Armsport.am-ը գրում է․

«Չելսին» պլանավորում է հրաժարվել Եվրոպայի Սուպերլիգայի մասնակցությունից։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։

Լոնդոնյան ակումբը փաստաթղթեր է պատրաստում նոր մրցաշարի մասնակիցների կազմից դուրս գալու նպատակով։

Ինչպես հաղորդում է լրագրող Մեթ Լոուն՝ այդ որոշումը կայացրել է անձամբ լոնդոնցիների սեփականատեր Ռոման Աբրամովիչը։ Նա կարծում է, որ ակումբն այլևս չի կարող պնդել մրցաշարը ստեղծելու գաղափարը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբի երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտի մոտ՝ ինչի հետ կապված նրանց մոտ էր դուրս եկել ակումբի տեխնիկական խորհրդական Պետր Չեխը՝ երկրպագուներից ժամանակ խնդրելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել