Tert.am Լife-ը գրում է.

Երգիչ, դերասան Գոշն Ինստագրամի իր էջում երեկ լուսանկար էր տեղադրել իր 24-ամյակի օրվանից, որտեղ ջակուզիում կիսամերկ գինի էր խմում, լուսանկարում երևում էր աղջկա ձեռք, որի մատնահարդարումը նույնն էր, ինչ բլոգեր Wing 21–ի՝ Մաշի ձեռքին:

Լուսանկարը հրապարակելուց անմիջապես հետո խոսակցութուններ տարածվեցին, որ նրանք միասին են եղել այդ օրը։ Ի դեպ, նրանց սիրավեպի մասին վաղուց են լուրեր շրջանառվում, սակայն Գոշն ու Մաշը մինչև այս չէին խոսում այդ մասին։ Գոշը լուսանկարն արդեն հեռացել է, սակայն քննարկումները չեն դադարում։

Tert.am Life-ի հետ զրույցում Գոշը վստահեցրեց, որ ջակուզիում իր հետ Մաշը չի եղել․ «Լուսանկարում Մաշի ձեռքը չէ, իսկ հրապարակումը ջնջել եմ, քանի որ ստատիստիկայով տեսա, որ մի քանի ժամվա ընթացքում շատ մարդիկ են այն իրար ուղարկել: Այդ լուսանկարը չէի տեղադրել, որ մարդիկ ինձ քննարկեին, որովհետև դրա կարիքը չունեմ: Եթե ցանկանամ, որ ինձ քննարկեն, հետաքրքիր ինչ-որ բան կանեմ: Որոշեցի հեռացնել լուսանկարն Ինստագրամից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել