Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան հայտարարել Է նոր համավարակների արդյունավետ դիմակայման հարցով միջազգային փորձագիտական խմբի ստեղծման մասին: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Համավարակին պատրաստության ապահովման գործընկերության (PPP) շրջանակում, որն ստեղծվում Է Յոթի խմբի հովանու նրեքո, հունիսին G7-ի ղեկավարների գագաթնաժողովում հանձնարարականներ կտրվեն այն առթիվ, թե ինչպես հասնել 100 օրվա ընթացքում նոր վիրուսների դեմ պատվաստանյութի մշակման նպատակի իրականացմանը: «Մեծ Բրիտանիան լի Է վճռականությամբ աշխատելու մեր գործընկերների հետ՝ կորոնավիրուսից Էլ ավելի լավ պաշտպանվելու եւ ապագայում գլոբալ մակարդակով համավարակներին պատրաստությունն ամրապնդելու համար:

Այդ նոր փորձագիտական խումբը շատ տարիների ընթացքում կնպաստի աշխարհի բոլոր անկյուններում նոր հիվանդություններից մարդկանց պաշտպանության մեր ջանքերին»,- ասել Է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը: PPP-ի աշխատանքը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի կառավարության ավագ գիտական խորհրդական Փատրիկ Վալանսի նախագահությամբ եւ դեղագործական ընկերությունների, ինչպիսիք են AstraZeneca-ն, Pfizer-ը եւ Johnson & Johnson-ը, ղեկավարների մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել