Hraparak.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, երեկ Բորիս Ավագյանն ազատվել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից՝  վերջինիս կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար։ Պատճառը, թերեւս, Ավագյանի մի շարք աղմկահարույց հայտարարություններն են առ այն, որ ՀՀ իշխանությունները պատշաճ չեն զբաղվում գերիների վերադարձի խնդրով։

Բորիս Ավագյանի հետ կատարվածից հետո Ազգային ժողովի «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Վարդան Աթաբեկյանը որոշել է առաջարկել նրան իր օգնականը դառնալ՝ հասարակական հիմունքներով, որպեսզի գերիների վերադարձի հարցով աշխատանքային խումբ ձևավորվի եւ գործընթացը չկասեցվի։

Վարդան Աթաբեկյանը մեզ հետ զրուցում ասաց, որ իր համար շատ տարօրինակ էր, որ երեկ Արցախի իշխանությունները նման պահվածք դրսևորեցին՝ ըստ էության փորձելով իրենց սկսած գործընթացը կասեցնել։ Նաև հույս հայտնեց, որ Ավագյանը կհամաձայնվի ընդունել իր օգնականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը՝ իրեն օգնելով այդ հարցով։

Մանրամասները՝ ավելի ուշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել