Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հարցազրույց է տվել, որում հույս է հայտնել, որ հարձակվող Լիոնել Մեսսին կմնա «Բարսելոնայում», չնայած կատալոնական ակումբից նրա հնարավոր հեռացման մասին տեղեկություններին:

«Հուսով եմ, որ Լեո Մեսսին կմնա «Բարսելոնայում»: Երբ «Բարսելոնան» խաղում է «Ռեալի» դեմ, ամբողջ աշխարհը կանգ է առնում ու դիտում խաղը», – իսպանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Պերեսը:

Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբների շարքում են, մրցաշար, որը նախատեսված է փոխարինել Չեմպիոնների լիգային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել