««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, այդ հանդիպումը կազմակերպվել է վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի միջոցով, որը, մամուլի հրապարակումների համաձայն, հրահանգներ է տալիս դատավորներին, քննիչներին ու դատախազներին:

Այստեղ ուշագրավ է, որ երբ նախորդ տարի` դեկտեմբերին, Փաշինյանն իր մոտ էր հրավիրել դատարանների նախագահներին, Վազգեն Ռշտունին հանդիպմանը չէր մասնակցել՝ որպես պատճառաբանություն բերելով առողջական խնդիրները: Այսինքն՝ ստացվում է՝ նախորդ տարի հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը, սակայն արդեն այժմ անհատական հանդիպում է ունենում Փաշինյանի հետ:

Դժվար է կանխատեսել, թե ինչու հենց այժմ նման հանդիպում տեղի ունեցավ: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ հենց Վազգեն Ռշտունուց, սակայն տեղեկացանք, որ նա արձակուրդում է, և չկարողացանք կապ հաստատել ու ստանալ մեր հարցերի պատասխանները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել