«Եթե հանրապետության նախագահը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարան չդիմի, ապա դա կնախաձեռնի խորհրդարանական ընդդիմությունը։ «Այո, մենք ասել ենք, որ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- երեկ մեզ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Հիշեցնենք, որ 2 օր ուշացումով՝ ապրիլի 2-ից նախագիծը նախագահականում է, ըստ իրավական կարգի՝ ուշացման դեպքում նախագահը պետք է այն հետ ուղարկեր խորհրդարան, բայց մինչ այս պահը Արմեն Սարգսյանը ո՛չ հետ է ուղարկել, ո՛չ էլ ստորագրել է կամ դիմել ՍԴ։ Նա 21 օր ժամանակ ունի։ Մեր տեղեկություններով՝ նախագահը հակված է չստորագրել օրենքը, բայց չի բացառվում, որ նաև ՍԴ չդիմի, նրա իրավաբանները սահմանադրականության հետ կապված խնդիրներ չտեսնեն։

Նշենք, որ ՍԴ դիմելու լիազորություն ունեն նաև ԱԺ պատգամավորները՝ 27 պատգամավորի ստորագրությամբ, և ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին, առանց «Իմ քայլի», կարող են նման քայլի դիմել։ Ինչ վերաբերում է նախագիծը 2 օր ուշացումով ուղարկելուն, ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Իմ քայլում» այնքան փնթի և անուշադիր են նախագիծը կազմել, որ տեխնիկական շտկումների անհրաժեշտություն է առաջացել, և մինչև հաստափոր նախագիծը նորմալ տեսքի են բերել, ժամկետի ուշացում է եղել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել