Tert.am-ը գրում է․

ՌԴ ԱԳՆ-ն Պրահայի «հողային պահանջներից» հետո չեխական կողմին հիշեցրել է իր անշարժ գույքի մասին Մոսկվայի կենտրոնում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Պրահա-7 շրջանի ղեկավար Յան Չիժինսկին հայտարարել էր, որ իշխանությունները Ռուսաստանից պահանջում են վերադարձնել «Ստրոմովկա» քաղաքային զբոսայգու մասը, որն այժմ զբաղեցնում է Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը:

«Եթե Պրահան իր առանձնակի նախանձախնդիր թաղապետերով հանդգնի այլ «գործիքակազմի» դիմել, ապա մենք ձեզ հիշեցնում ենք, որ չեխական կողմը նույնպես զգալի անշարժ գույք ունի Ռուսաստանի մայրաքաղաքի Տվերսկայա փողոցի տարածքում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են դիվանագետները, Չեխիայի մայրաքաղաքում դեսպանատան տարածքը ԽՍՀՄ-ին հատկացվել է 1970-ականների սկզբին`գոյություն ունեցող խորհրդային-չեխոսլովակյան համաձայնությունների հիման վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել