Tert.am-ը գրում է․

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ 20202. նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ստորագրելուց հետո կոմունիկացիաների ապաշրջափակման մասին մանրամասներ Հայաստանում գիտի միայն մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը, ըստ որի, Ադրբեջանն սկսել է դեպի Նախիջևան ճանապարհի շինարարությունը, որը պետք է ավարտին հասցվի կարճ ժամկետներում։

«Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի բացատրել, թե ինչ է լինելու, ո՛չ ժամկետներից ենք տեղյակ, ո՛չ էլ գիտենք, թե ինչ ենթակառուցվածքներ է ենթադրում այդ ապաշրջափակումը՝ միջա՞նցք է լինելու, փողո՞ց է, տարանցիկ ճանապա՞րհ է։ Շատ հակասական հայտարարություններ են արվում»,- ասաց նա։

Նշենք, որ թուրք նախարարը հայտարարել էր, որ անհրաժեշտ է արդիականացնել նաև Նախիջևանի երկաթուղիները, ինչից հետո սկսել Ադրբեջանից Նախիջևան ուղիղ երկաթգծի կառուցումը՝ այդպիսով ապահովելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ, այլ ոչ թե Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը։

Անդրանիկ Իսպիրյանը նման հայտարարությունը շատ տարօրինակ համարեց՝ նկատելով, որ դա մեզ համար աբսուրդային է։ «Ի՞նչ է նշանակում ճանապարհ՝ Ադրբեջանից ուղիղ Թուրքիա։ Մեջտեղում, ի վերջո, Հայաստան կա։ Այսինքն՝ պարզաբանումների կարիք կա, որոնց պատասխանները գիտեն միայն այսօրվա իշխանությունները, ի դեմս վարչապետի։ Մենք որքան էլ փորձենք ինչ-որ բան մեկնաբանել, դրանք բոլորը կլինեն թերի և ենթադրությունների հիման վրա»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել