News.am-ը գրում է.

Լիտվայում կարանտինի պատճառով տարեցների մոտ ուտելիքի գումար չի մնացել, հաղորդում է RG-ը:

Մարդիկ ամեն օր հերթեր են կանգնում անվճար ճաշարաններում, որպեսզի ինչ-որ կերպ ապրեն:

Լիտվայի բարեգործական կենտրոնները հայտնում են, որ օգնության կենտրոնների այցելուների գրեթե 80 տոկոսը տարեցներ են, 15 տոկոսը՝ անօթեւաններ:

Աղքատության պատճառով ամենից ծանր վիճակ է թոշակառուների մոտ:

Լիտվայի իշխանությունը խոստանում է բարձրացնել միայնակների համար թոշակը 28 եվրոյով, սակայն միայն նրանց համար, ովքեր ամենացածր եկամուտն ունեն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել