Armsport.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» նախատեսում է ձևակերպել  «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիի տրանսֆերը:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Սանկտ Պետերբուրգը ներկայացնող թիմը բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիի տեղափոխության շուրջ:

Նշվում է, որ «Բարսան» պատրաստ է վաճառել ֆրանսիացի կենտրոնական պաշտպանին, ով ներառված չէ ոչ մարզչական շտաբի, ոչ էլ ղեկավարության ծրագրերում: Բացի այդ, կատալոնացիները բավականին ամուր կապեր ունեն ռուսական ակումբի հետ, որը մի քանի տարի առաջ ձեռք բերեց Մալքոլմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել