Tert.am Լife-ը գրում է.

Тert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Էդգար Իգիթյանն ու կինը՝ Լուսինե Չոբանյանը, սպասում են իրենց առաջնեկին։ Զույգը որոշել է Լուսինեի հղիության վերջին շրջանում բացահայտել լուրը․ փոքրիկը լույս աշխարհ կգա հունիսի սկզբին։

Կյանքի կարևորագույն իրադարձության մասին առաջին հարցազրույցը Էդգարը վստահել է Tert.am Life–ին։

2018–ի սեպտեմբերին միմյանց հավերժ սիրելու երդում տված զույգը հիմա երջանիկ է․ կյանքն ընթանում է ըստ պլանավորածի՝ իրենց սիրո ծնունդն առավել ամբողջական կդարձնի ընտանիքը։

«Մենք արդեն պլանավորում էինք երեխա ունենալ ու շատ ուրախ եմ, որ ամեն բան մեր ուզածով ստացվեց։ 2018–ից ենք ամուսնացած, բայց երկուսս էլ մտածում էինք, որ շտապելու ոչինչ չունենք։ Նախ՝ երկուսս էլ աշխատանքային զբաղվածություն ունեինք, երկրորդ՝ ամուսնությունից հետո մեզ համար նոր կյանք էր, նոր տուն։ Մեր կյանքում ամեն բան միասին ենք արել, ամեն բան իրար վրա դնելով ստեղծել ենք, ուզում էինք վայելել, կայանալ որպես ընտանիք։ Ամուսնությունից մոտ երկու տարի հետո որոշեցինք, որ արդեն ուզում ենք երեխա ունենալ։ Իմ կարծիքով՝ ավելի ճիշտ է պլանավորել, քան հանպատրաստից, առանց հոգեբանական պատրաստվածության գնալ այդ քայլին։ Երեխա ունենալու համար պետք է հասունացում լինի, միայն ամուսնությունով չէ։  Ըստ իս՝ զույգը պետք է գիտակցաբար մոտենա այդ հարցին։ Ամենակարևորը ցանկությունն ու պատրաստ լինելն է։ Դա շատ մեծ քայլ է, որն ամբողջությամբ կյանքդ փոխելու է»,– ասաց դերասանը։

Էդգարն արդեն պատկերացնում է՝ ինչպիսին է լինելու փոքրիկը։ Ասում է՝ իր երևակայության մեջ իր և Լուսինեի միքսն է․ «Նույնիսկ երազումս եմ արդեն տեսել իրեն։ Կարծում եմ՝ իմ պատկերացումները ճիշտ կլինեն»։

Զույգն արդեն պարզել է փոքրիկի սեռը, բայց որոշել է գաղտնի պահել այն։ «Իհարկե, կարևորն այն է, որ երեխան առողջ լինի, սակայն շատ եմ ուրախացել այն սեռի համար, որին  սպասում ենք։ Որոշել ենք անակնկալ թողնել, դրա համար չեմ բացահայտում,–  ասաց նա ու հավելեց, որ փոքրիկի անվան ընտրության հարցում էլ կողմնորոշվել են։ – Շատ հետաքրքիր ստացվեց, լրիվ այլ տարբերակներ էինք քննարկում։  1 օրվա մեջ լրիվ այլ անուն ընտրեցինք։ Դեռ չի ծնվել, բայց իրեն արդեն անունով եմ դիմում, երբ նկատում եմ խաղը։ Հաճախ եմ զրուցում իր հետ։ Ես զգում եմ, որ ինքն ինձ զգում է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել