Pastinfo.am-ը գրում է.

Հույս ունեմ, որ «Իմ քայլն» այնքան խելամտություն կունենա, որ Ընտրական օրենսգրքի փաթեթը չի բերի խորհրդարան, քանի, որ ըստ բոլոր հաշվարկների, Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին կամ 26-ին հրաժարական է տալու: Սա կնշանակի ԸՕ-ի փոփոխություն այն ժամանակ, երբ վարչապետն արդեն հրաժարական է տվել, ինչն աբսուրդ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Հուսով եմ, որ «Իմ քայլն» այդ ծայրահեղ հիմարությունը չի անի: Հիմա, երբ վարչապետի հրաժարականին մի քանի օր է մնացել, ԸՕ փոխելն աբսուրդ է, կամ վարչապետը չի ուզում հրաժարական տալ, դրա համար են ուզում փոխել»,-ասաց Գորգիսյանը:

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցելուն՝ Գորգիսյանը կարծում է, որ դա հերթական անիմաստ էներգիայի վատնումն է.

«Ինչ եկել են իշխանության, դատական իշխանություն են փոխում, դատական համակարգում հողմաղացների դեմ են պայքարում ու արդյունքում ստանում են այն, ինչ իրենք չեն ուզում: Իրենց նշանակած ԲԴԽ-ն անում է այն, ինչ իրենք չէին ուզում, ՍԴ-ն որոշում է կայացնում, որը չկայացնելու համար ՍԴ-ի հետևից էին ընկել, այս ամենը աբսուրդի կոմեդիա է հիշեցնում: Այս մարդիկ ո՛չ պետությունն են հասկանում, ո՛չ իշխանության ճյուղերը: Իրենք ուզում են լինի մի հատ Նիկոլ Փաշինյան, ասի՝ գյադեք, էս կողմ անցեք, էն կողմ անցեք: Չի կարելի, ամեն ինչ քանդել են ու քանդում են: Եթե էս մարդիկ մի երկու տարի ավել շարունակեն մնալ իշխանության, մենք պետականությունը կկոցնենք, ամեն օր երկիրը տանում են կործանման»,-ասաց Գորգիսյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ 2018-ի մայիսի 8-ին ԼՀԿ-ն ևս Փաշինյանին ընտրել է վարչապետ, Գորգիսյանն ասաց. «Սուտ եք ասում, մենք իրեն չենք ընտրել վարչապետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել