Իրանի իշխանությունները հայտնել են, որ Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության իրականացմանը ներգրավված անձի ինքնությունը պարզել են:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, խոսքը երկրի 43-ամյա քաղաքացի Ռեզա Քարիմի մասին է: Վերջինս փախել է երկրից և գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Թեհրանից չեն մասնավորեցրել, թե ինչպես է նրան հաջողվել սաբոտաժ կազմակերպել միջուկային կառույցում, և արդյոք նա իսկապես գործել է Իսրայելի հետ համաձայնեցմամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը տեղեկացրել էր, որ Նաթանզի միջուկային կառույցում «ահաբեկչական գործողություն» է տեղի ունեցել, որի հետևանքով խախտվել է բաշխիչ էլեկտրացանցի աշխատանքը: Իրանական կողմը կատարվածի համար մեղադրել է Իսրայելին: Միջադեպից հետո Իրանը որոշել է ուրանի հարստացման մակարդակը հսցնել 60 տոկոսի:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել