ԱՄՆ-ն, Փոխադարձ համագործակցության և անվտանգության երաշխիքների մասին 1960 թ. պայմանագրի շրջանակներում, հաստատել է Ճապոնիան պաշտպանելու իր մտադրությունը՝ օգտագործելով առկա բոլոր միջոցները, ներառյալ՝ միջուկային զենքը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
«ԱՄՆ-ն վերահաստատում է իր անսասան աջակցությունը Ճապոնիայի անվտանգությանը Փոխգործակցության և անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի շրջանակներում՝ օգտագործելով իր հնարավորությունների ամբողջ շրջանակը, այդ թվում՝ միջուկային», - ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդեի Սուգայի ստորագրած փաստաթղթում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2021/04/17/%D4%B1%D5%84%D5%86-%D5%83%D5%A1%D5%BA%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A1/1823952
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել